01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Գալուստ Սահակյանը ցավակցում է

ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ ռեժիսոր, սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ:

Արման Մանարյանը մեր կինոարվեստի այն տաղանդավոր դեմքերից էր, ում անվան հետ է կապվում հայ կինոյի մի հարուստ ժամանակահատված: Նրա գործունեությունը՝ ի դեմս իր նկարահանած եւ իր մասնակցությամբ ստեղծված կինոֆիլմերի, մեր մշակույթի մնայուն էջերից է, էջեր, որոնք նրա նվիրումի,աշխատասիրության ու արվեստի յուրատեսակ ըմբռնումի հիշարժան վկայությունն են:

Ցավակցում եմ Արման Մանարյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին եւ կիսում նրանց վիշտը»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ