09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱԿ-ը բացառիկ կոչ ունի

«Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին ԱԺ խմբակցություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, ամբողջ հասարակությանը, նաև լրագրողներին այս պահին կենտրոնանալ կարևորագույն իրադրության վրա վրա: Պետք է կազմակերպենք միասնական պահանջների պլատֆորմ» ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը ունի կոնկրետ ծրագրավորված պահանջ և փորձելու է իր շուրջը հավաքել հանրությանը .

«Փորձը ցույց է տալիս, որ մեր քաղաքական կյանքում ամեն բան կարող է լինել՝ կոալիցիաներ, նախարարաների նշանակումներ, Սահմանադրական բարեփոխումներ,  բայց կարևորագույն խնդիրները չեն լուծվում և չեն լուծվի, ինչքան  էլ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ամուսնանան ու բաժանվեն: Երկրում ոչ մի բան չի փոխվի մինչև երկրում չփոխվի կարևորագույն չարիքը՝ իշխանությունը»:

Զուրաբյանը փաստեց` հանրաքվեի ընթացքը ստեղծել է մի իրավիճակ, որը թույլ է տալիս համախմբման դեպքում պարտադրել խաղի նոր կանոններ:

«Այս իշխանությունը իր դիրքերը ամրապնդում է հենց ընտրակեղծարարության միջոցով: Մենք փաստեր ենք ներկայացրել միջազգային հանրությանը և հստակ առաջ ենք գնում»,-ընդգծեց Զուրաբյանը և հավելեց,-առաջին անգամ միջազգային հանրությունը պատրաստվում է մեզ օգնել՝ զուգակցելով պահանջների կոնսոլիդացված պլատֆորմը և միջազգային ճնշման շնորհիվ իշխանությունը ստիպված է լինելու զիջման գնալ»:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ պահանջի շուրջ արդեն քննարկումներ են սկսվել  «Ժառանգություն», «ՕԵԿ», նաև «ԲՀԿ» խմբակցությունների հետ:

Մանրամասները՝  քիչ անց` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ