08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարորդը հիվանդանոցում մահացել է

Նախօրեին ժամը 00.39 ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի (վարորդ` Վ. Ե., ծնվ. 1989թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորման սյանը, այնուհետև Ներքին Շենգավիթ 15-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7ա տան պատին և հարակից ավտոտնակի դարպասին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շատպօգնության ավտոմեքենային:

Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և գիտակցության չգալով՝ մահացել է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ