15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին

Փետրվարի 12-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակին:

Արտգործնախարարները կարևորեցին բարձր մակարդակով պարբերական հանդիպումները՝ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումն ապահովելու համար:

Այդ առումով կարևորվեց քաղաքական երկխոսության խորացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործության սերտացումը, առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը մտքեր փոխանակեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, այդ ձևաչափով ընթացող համագործակցության շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների:

Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ