17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեկնարկվում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը

Այսօր Բրիտանական խորհուրդը, Բրիտանական դեսպանատունը,  Beeline ընկերությունը եւ ՀՀ  մշակույթի նախարարությունը հայտարարել են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։

Ինչպես տեղեկացնում են Բրիտանական խորհուրդի լրատվական բաժնից փառատոնն այս տարի կկրի «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը, որի հանդիսավոր բացումն տեղի կունենա փետրվարի 20-ին՝  Մոսկվա կինոթատրոնում՝ «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով:

Նշենք, որ այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են «Օսկար» մրցանակին առաջադրված միանգամից մի քանի ֆիլմ:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է` ներկայացնելու բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշները: Մշակույթը հիանալի միջոց է այնպիսի երևույթների մասին տեսակետների փոխանակման համար, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունը և բազմազանությունը, ուստի մենք հպարտ ենք համաֆինանսավորել այս փառատոնը: Առաջարկվող ֆիլմերը, իսկապես, շատ լավն են, և մենք հուսով ենք, որ դրանք կարժանանան մեր հայ բարեկամների հավանությանը»,- ասել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

«Արդեն չորրորդ տարին անընդմեջ մենք աջակցում ենք փառատոնի իրականացման գործընթացին և վստահ եմ, որ դա օգնում է ներկայացնել Բրիտանական կինոարվեստի լավագույն ֆիլմերը հայ հանդիսատեսին։ Որպես կանոն, փառատոնը մեծ համբավ է վայելում երիտասարդների շրջանում, իսկ որակյալ ֆիլմերը ոգեշնչում են երիտասարդ սերնդին հասնելու նորանոր բարձունքների ի շահ հասարակության և երկրի։ Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերի ցուցադրության ցանկում այս տարի ընդգրկվել են նոր մարզեր և այդ մարզերի երիտասարդներին էլ կարող են բացահայտել իրենց համար լավագույնները, իսկ մենք էլ մեր հերթին կփորձենք դարձնել նրանց կյանքն էլ ավելի լավը»,- իր խոսքում նկատել է ՀՀ-ում  Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն էլ իր խոսքւոմ նշել է, որ այս տարի ֆիլմերը պատմում են սիրո, սեփական իրավունքների, արդարության և իրենց երազանքների համար պայքարող մարդկանց մասին:

Նշենք նաեւ, որ փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։  Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 20-ից  26-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր երեք անգամ։ Փետրվարի 27-ին Փոքր թատրոնում կցուցադրվի «Մաքսին Փիքի Համլետը» և «Սիրիայի թագուհիները» ֆիլմերը։ «Մաքսին Փիքի Համլետը» ֆիլմը ցուցադրվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակում:

Փառատոնի շրջանկաներում, ինչպես Երեւանում, այնպես էլ Ապարան, Դիլիջան եւ Ալավերդի քաղաքներում մեր քաղաքացիները կարող են  անվճար դիտել բրիտանական ֆիլմերի ողջ ծաղկաբույլը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ