«Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեին հրավիրել են կոմիտե
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/02/4ef2f21d-4744-48e2-b92a-8c9b256fae6e-1024x455.jpg)
Խմելու ջրի ջրամատակարարման ոլորտում մեկ օպերատորի մրցույթին ընդառաջ, գույքի հաշվառման, վերագնահատման և գրանցմանն առնչվող հարցերի վերաբերյալ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը խորհրդակցության է հրավիրել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին:
Կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կոմիտեի նախագահը «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենին հանձնարարել է բացառել գույքի որևէ օտարում, կազմել իր սպասարկման տարածքում շահագործվող, սակայն ընկերության հաշվեկշռում չգտնվող գույքը, ինչպես նաև՝ ՓԲԸ-ի կողմից չշահագործվող, բայց հաշվեկշռում առկա գույքը: Հաշվառման է ենթակա նաև ընկերության հաշվեկշռում գտնվող շարժական, գրասենյակային, պահեստավորված գույքը:
Քննարկվել են ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև կառավարչի պայմանագրի երկարացմանն առնչվող հարցեր: