22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ն այլընտրանք չի տեսնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը զինված տևական կարգավորում չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված առցանց հարցման ժամանակ իրեն ուղղված հարցերից մեկին:

«Շփման գծում բռնության աճը և ռազմական հռետորաբանությունը ԱՄՆ կառավարության համար մտահոգվելու լուրջ առիթ է: Ես իրատեսական եմ համարում մեկ սխալի հետևանքով իրավիճակի լարվածության ուժեղացումը: Այդ պատճառով է, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել երկու կողմերին ձեռնարկել քայլեր, որոնք կնպաստեն շփման գծում բռնության մակարդակի նվազմանը, ինչպես նաև գործի դնել իրադրությունը մոնիթորինգի ենթարկող մեխանիզմներ: Սա էր քննարկման հիմնական թեման, երբ նախագահները դեկտեմբերին հանդիպեցին Շվեցյացրիայում՝ Բեռնում: ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը կապի մեջ է մյուս համանախագահների հետ երկխոսությունն առաջ տանելու հարցում»,- նշել է Միլսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ