01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Բոլորն էլ շատ լավ գիտեն

«Գաղտնիք չկա, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ «Հրազդան» մարզադաշտը սնանկացել է, և շատ լուրջ պարտքեր են հավաքվել: Այս պահին մենք «առողջացման» ծրագիր ենք մշակում, որ կարողանանք այդ պարտքերը փակել:Անգամ քաղաքապետարանին ենք պարտք ու թաքցնելու բան չկա»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը:

Նշենք , որ Երևանի քաղաքապետարանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՝անցյալ տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտի» սնանկացման կառավարչին՝ պահանջելով 8 մլն 817 հազար 126 դրամ ուշացած պարտքը:
Աղաբաբյանը հայտնեց, որ իրենք պարտադիր վճարելու են բոլոր պարտքերը և չվճարված հաշիվներ չեն մնալու:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ