17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախում էլեկտրաէներգիայի 75 տոկոսը կազմել է սեփական արտադրությունը

Անցյալ տարի Արցախում կառուցվել են երեք նոր փոքր ՀԷԿ-եր՝ 7,8 մեգավատ ընդհանուր հզորությամբ:

Այս մասին այսօր հայտարարել է  ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը :

Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը նախարարը նաեւ նշել է, որ անցած տարի  «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից ձեռք է բերվել 292.8 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, որն, ի համեմատ նախորդ 2014թ-ի, աճել է 1.6 տոկոսով:

«Սեփական արտադրության էլեկտրաէներգիայի բաժինը կազմել է 222.3 մլն ԿՎտ/ժ, կամ 75 տոկոս: Շարունակվել են հանրապետության էլեկտրիֆիկացմանն ուղղված աշխատանքները: Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականին էլեկտրացանցում կատարվել են մոտ 3,6 մլրդ դրամի կապիտալ բնույթի աշխատանքներ : Մասնավորապես՝ ավարտվել է Հաթերք-Կաշեն 110 Կվտ օդային գծի կառուցումը՝ 32 կմ երկարությամբ:

«Հոչանց» փոքր ՀԷԿ-ի ընդհանուր ցանցին միացման նպատակով կառուցվել է նոր 35 ԿՎտ օդային գիծը 16,7 կմ երկարությամբ, Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում կառուցվել է 35 ԿՎտ-անոց գիծ՝ 6,7 կմ երկարությամբ, ընթացքում է Սոթք – Հաթերք 110 Կվտ գծի կառուցումը»,-ասել է նախարար Խաչատրյանը:

Արցախի էկոնոմիկան համակարգող նախարարը նաեւ անդրադարձել է անցած տարվա ընթացքում գազամատակարարման ցուցանիշներին.  «Հանրապետություն է ներմուծվել 44.7 մլն խորանարդ մետր բնական գազ, որը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.7 տոկոսով»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ