17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Տունը տրաքավ ու ամբողջ պատը փլեց հղի հարսիս վրա».սարսափի հետևանքները

Պետրոսյանների 8 անձից բաղկացած ընտանիքը ակնթարթների ընթացքում հայտնվել է փողոցում: Գազի արտահոսքից առաջացած պայթյունը ոչ միայն ֆիզիկական այլ նաև հոգեբանական լուրջ վնասներ է հասցրել այս ընտանիքին:

 Henaran.am-ի  հետ զրույցում Արտակ Պետրոսյանը նշեց, որ իր մարմնի 55 տոկոսը այրված է, սակայն ցավն այն է, որ ընտանիքով հայտնվել են փողոցում: Պետրոսյանի փոխանցմաբ դեպքից առաջ, իրենք դիմել են  «ՀայՌուսգազարդ» -ին. « Շրջիկ-փականակագործները եկան ու ոչ մի բան չհայտնաբերեցին: Հետո փորձանքը եղավ:Ասեցին հոտը փողոցով անցնող մագիստրալիցա, հետո էլի մասնագետ կգա: Ես գիշերը՝ ժամը մեկի սահմանում, իմ ննջասենյակում սիգարետ ծխեցի՝ տունը տրաքավ ու ամբողջ պատը փլեց հղի հարսիս վրա, եղբորս կինը 6 ամսական հղի էր, ես 70 օր պառկեցի հանրապետական հիվանդանոցում, երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Կյանքումս ամեն բան փոխվեց »,-պատմեց Արտակ Պետրոսյանը:

Տեղեկացնենք նաև, որ տունը գտնվում էր Արարատի մարզի՝Այնթափ գյուղի  12-րդ փողոց 10-րդ տուն հասցեում:

Արտակը նշեց, որ որ դատավարությունը ձգձգվում է:  «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հրաժարվում է բնակարանի համար փոխհատուցում տալուց։

Պետրոսյանների ընտանիքը դիմել է  ՀՀ նախագահին՝ հույս ունենալով, որ մի օր «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա կվերցնի ընտանիքին բնակարանով ապահովելու խնդիրը:

Արտակ Պետրոսյանը տեղեկացրեց, որ երեկ՝ փետրվարի 8-ին իրենց գոծով դատական նիստ է եղել նշանակված, որը չի կայացեփլ.«Իբր դատախազի հորեղբայրն էր մահացել: Ամեն անգամ մեր դատական նիստերի օրը նույն դատախազի հետ մի բան պատահում է: Զարմանում եմ՝ արդեն քանի տարի նույն տեմպով»:

Արտակ Պետրոսյանը փաստեց, որ 3 միլիոն մարդասիրական օգնություն ստանալուց բացի իր ընտանիքը ոչ մի աջակցություն չի ստացել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ