17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ակնկալվում է ՀՆԱ-ի 9 տոկոս աճ. ԼՂՀ էկոնոմիկայի նախարար

Ըստ վիճակագրական տվյալների, անցած 9 ամիսների ընթացքում ապահովվել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 7,3 տոկոս իրական տնտեսական աճ:

«Արցախպրես»-ի  փոխանցմամբ ՝ այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ արդյունքների և հաջորդ ամիսների օպերատիվ տվյալների հիման վրա կանխատեսելի է, որ այս տարվա ծրագրավորված տարեկան ցուցանիշների՝ 212 մլրդ դրամ և ՀՆԱ 9 տոկոս տնտեսական աճի ապահովում է ակնկալվում:

«Անցյալ տարի մասնավորապես աճ է գրանցվել գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում: Միաժամանակ արտաքին տնտեսական և ներքին բնույթի որոշ օբյեկտիվ գործոններ բացասական ազդեցություն են ունեցել հատկապես շինարարության և առևտրի ոլորտների վրա, որտեղ 9 ամսվա տվյալներով արձանագրվել է անկում՝ համապատասխանաբար 19 և 5 տոկոսներով»,-ասել է Ա. Խաչատրյանը:

Նշենք  նաեւ, որ 2015 թ-ի տարեկան արդյունքներով լավատեսական ցուցանիշներ են արձանագրվել ագրոպարենային հատվածում: Ըստ նախնական տվյալների, ԼՂՀ գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 62,5 մլրդ դրամ՝ ապահովելով նախորդ տարվա նկատմամբ 8 տոկոս աճ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ