01 Հունիսի, Saturday, 2024
KFC

ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով․ Շվեդիայի արտգործնախարար

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չպետք է ռազմական լուծում ունենա, այն կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով։ Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը։

Նա նշել է, որ Շվեդիան Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` խաղաղ բանակցությունների ձևաչափով

«Մենք պարոն Նալբանդյանի հետ քննարկել ենք Լեռնային Ղարաբաղ ի հիմնահարցը, սա լավ առիթ էր մեզ համար հասկանալու, թե ձեր կողմից ինչպես է այս խնդիրը ընկալվում: Պետք է անել ամեն բան հակամարտության սրումից խուսափելու  համար»,- ասել է նա՝ կոչ անելով կողմերին աշխատել հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ