16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Մի գիշերում` ամսական նորմայի կեսի չափ տեղումներ. եղանակային անակնկալ

«Հանրապետությունը գտնվում է միջերկրածովյան հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Անցած գիշեր ամենուրեք դիտվել են առատ տեղումներ: Առանձին հատվածներում տեղացել է ամսական նորմայի կեսի չափ տեղումներ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Ջերմուկում հասնում է 87 սմ, Ապարանում՝ 68սմ, Հրազդանում՝ 73սմ, Ֆանտանում՝ 53 սմ»,-Նշեց Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ վաղը արդեն եղանակը կկայունանա և անհանգստանալու կարիք չկա:

Սուրենյանի փոխանցմամբ՝ ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև երեկո, որից հետո այն կտեղափոխվի դեպի արևելք՝ իր տեղը զիջելով կայուն և հզոր անտիցիկլոնին: Երեկոյան ժամերից տեղումներն ամենուրեք կդադարեն և առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում կգերակշռի առանց տեղումների եղանակ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ