28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

72 ժամ ձյուն մաքրելու համար

Փետրվարի 7 լույս 8-ի գիշերվանից, մայրաքաղաք Երեւանում շարունակվող ձյան տեղումներին զուգահեռ, «Սանիտեք» ընկերությունը Երեւանի 10 վարչական շրջաններում իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների երթեւեկելի հատվածներում եւ մայթերում:

Ներկայումս Երեւանի փողոցներում աշխատում են ընկերության ավելի քան 60 հատուկ մեքենաներ եւ ավելի քան 500 աշխատակիցներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որը ձյան տեղումները չեն դադարում, եւ մաքրած ճանապարհները կարող են ձյան թույլ շերտով ծածկվել մինչեւ հաջորդ մաքրումը, «Սանիտեք» ընկերությունը հորդորում է Երեւանի բնակիչներին զգույշ լինել ավտոճանապարհներին եւ դժվարանցանելի ճանապարհահատվածներ նկատելիս տեղեկացնել այդ մասին ընկերության թեժ գծի աշխատակիցներին՝ զանգահարելով 8090 հեռախոսահամարով:

«Սանիտեք»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երեւանի գլխավոր ճանապարհները եւ 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները: Մինչեւ այդ, ընկերությունը կշարունակի արտակարգ ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքներըտեղումներին զուգահեռ:

«Սանիտեք»-ը շնորհակալություն է հայտնում Երեւանի բնակիչներին՝ ցուրտ ձմռան պայմաններում գիշեր, թե ցերեկ փողոցներում աշխատող ընկերության աշխատակիցներին օգնելու եւ աջակցելու, երբեմն նաեւ տաք ջուր ու թեյ հյուրասիրելու համար:

«Սանիտեք» ընկերության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ