26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊՆ նախարարը հյուրընկալել է

Փետրվարի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման (peer review) խմբի անդամներին:

Այցի նպատակն էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, ՀՀ գլխավոր ռազմական տեսչության, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել բարեվարքության ծրագրի ինքնագնահատման հարցաշարի վերաբերյալ ՀՀ ՊՆ պատասխանները և ստանալ լրացուցիչ պարզաբանումներ, ինչի հիման վրա մեկնարկելու են «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագրի» մշակման աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձագիտական գնահատման խմբի այցի արդյունքները և հետագա անելիքները, ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծված Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նպատակների, կենտրոնի գործունեության հիմքում ընկած պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների ապահովման հայեցակարգային ուղղությունների մշակման, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների ծրագրի մշակման և իրականացման մեթոդները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրույցի ընթացքում կարևորել է ՀՀ ՊՆ արդյունավետ մասնակցությունը Բարեվարքության ամրապնդման ծրագրին:

Փորձագիտական գնահատման խմբի անդամները շնորհակալություն են հայտնել այցը պատշաճ կերպով կազմակերպելու և աշխատանքային կառուցողական մթնոլորտի համար՝ ընդգծելով, որ խումբը բավարարված է այցի արդյունքներով և այս թեմայով լրացուցիչ այց չի պլանավորում: Նրանք Պաշտպանության նախարարին ներկայացրել են իրենց հիմնական դիտարկումները և տեղեկացրել, որ սկսում են «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագրի» մշակման համար առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ