27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆեյսբուքյան դատաստանի մի ենթարկեք

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրվող բժշկուհուն առնչվող հարցին:

Դիտարկմանը, թե նախարարը  այս թեմայով առանձնազրույց է ունեցել ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի հետ, նախարարը արձագանքեց. «Մենք Արա Ասոյանի հետ գրեթե ամենօրյա աշխատանք ենք ունեցել, հաշվի առնելով գրիպով հիվանդությունների բարձրացումը: Այդ դեպքի առնչությամբ նույնպես խոսել ենք :

Դեպքի առնչությամբ իրավապահ մարմինները պետք է գնահատական տան, իսկ բժշկական կողմը պետք է տա ազնիվ դատաբժշկական փորձաքննության արդյունք, որի միջոցով բացահայտվի իրականությունը: Ինչ վերաբերվում է դեպքին և հալածանքներին, ապա ես կտրականապես դրան դեմ եմ : Կարծում եմ բժկին, անկախ նրա մեղքի բաժնից, որի ձեռքերում հազարավոր կյանքեր են ծնվել չի կարելի ֆեյսբուքյան դատաստանի ենթարկել»:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ