25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Արդյունքները հայտնի են

ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ավարտվել է  քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա առաջին փուլը, որը մեկնարկել էր հունվարի 25-ին:

Մասնակցոթյան հայտ էր ներկայացրել 280 քաղաքացի, որոնցից թեստավորմանը մասնակցել է 235-ը: Թեստավորման արդյունքում 51 քաղաքացու, կամ մասնակիցների մոտ 22 տոկոսին, հաջողվել է ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք:

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիրն ունի մեկ տարվա վավերականության ժամկետ և հնարավորություն է տալիս այդ ընթացքում դիմելու քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված բոլոր պետական մարմինների աշխատակազմերում հայտարարվողքաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար: Հավաստագիր ունեցողների ցուցակում այս պահի դրությամբ ընդգրկված է 287 քաղաքացի:

Հիշեցնենք, որ 2015 թվականին կազմակերպված թեստավորման 4 փուլերին մասնակցել էր 1254 քաղաքացի, որոնցից հավաստագիր է ստացել 287-ը, կամ մասնակիցների գրեթե 17 տոկոսը: Նրանցից 163-ը տարվա ընթացքում նշանակվել են քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ