Ամուսինների դիակների վրա բռնության հետքեր չեն եղել
Փետրվարի 1-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պարույր Սևակ փողոցի թիվ 9 տան հասցեում մահացած կնոջ և տղամարդու դի էր հայտնաբերվել:
Ոստիկանները մեկնելով ահազանգի հետքերով վերոհիշյալ հասցեում հայտնաբերել էին ամուսիններ 78-ամյա Ջուլիետա Ազիզյանի և 86-ամյա Վոլոդյա Ազիզյանի դիերը:
Henaran.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է փորձաքննություն, որից հետո միայն պարզ կդառնա մահվան պատճառը:
Գործը վարում է ՀՀ քննչական կոմիտեն