11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդունելություն արդարադատության նախարարությունում

 

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հարավկովկասյան բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերին եւ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նելլի Թումասյանին:

Նախարարը բարձր է գնահատել IRZ-ի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությունը եւ կարեւորել մի շարք իրավական ակտերի մշակման հարցում Հիմնադրամի ցուցաբերած օժանդակությունն ու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Թերեզա Թալհամերը նույնպես իր գոհունակությունն է հայտնել փոխգործակցության ներկայիս մակարդակից եւ Հիմնադրամի կողմից Արդարադատության նախարարությանը ցուցաբերվող իրավական օգնության շարունակականությունն ապահովելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են IRZ-ի աջակցությամբ ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման, պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաեւ քննարկել անչափահասների արդարադատության ոլորտի զարգացմանն ու նոտարների վերապատրաստմանն ուղղված մի շարք հարցեր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ