26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե կան գրավյալ տարածքներ, ապա դրանք գրավվել են ԼՂՀ-ի կողմից. ՀԱԿ

«Մեր հասարակությանը հետաքրքրում է, թե ի՞նչ է իրականում կատարվել ԵԽԽՎ-ում: Սա իրականում դիվանագիտական տեխնիկայի հետ է կապված: Բայց պետք է հասկանանք,  որ այն ինչ կատարվեց Ստրասբուրգում ձախողում էր, ինչպես պնդում եմ ես,  թե՞ դիվանագիտական հաղթանակ, ինչպես պնդում են իշխանությունները»,-այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանը մանրամասն ներկայացրեց ստեղծված իրավիճակը, պնդելով , որ ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է հաղթել իրականությանը և ձախողումը չընդունել և սխալ որակավորումներ տալը բավականին վտանգավոր իրավիճակ է ձևավորում:

Զուրաբյանը փաստեց, որ եթե կան գրավյալ տարածքներ, ապա դրանք գրավվել են ԼՂՀ-ի կողմից՝ հակամարտության ժամանակ, այլապես հենց այն ժամանակ Հայաստանը կորակվեր որպես ագրեսոր:

Զուրաբյանը փաստում է, որ 90-ականների դիվանագիտությունը հասել է այն արդյունքին, որ Ղարաբաղը ճանաչվի, որպես հակամարտության լիարժեք կողմ և մասնակցի բանակցություններին: Նրա խոսքով՝ Հայաստանը առաջին ձախողումը կրել է 2005 թվականին:

Զուրաբյանի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ հայտնի նստաշրջանի ժամանակ Հայաստանը կրկնակի ձախողում է ունեցել:

«Բանաձևը , որ ընդունվել է՝ Մարկովիչի բանաձևը, դա մեկ քայլ առաջ է Ադրբեջանի համար և մեկ քայլ հետ է Հայաստանի համար: Ներկայացված փաստաթղթերի մեջ երկու վտանգավոր բան կար: Երկու փաստաթղթերում էլ Ղարաբաղը որակվում էր որպես ագրեստոր: Վոլտերի բանաձևում առաջարկվում էր ԼՂՀ հակամարտության լուծման այլընտրանքային տարբերակ, որը շատ ավելի վտանգավոր է, -նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը, -շարունակելով,-սա վտանգավոր էր նրանով, որ եթե Ադրբեջանը գիտի, որ ԵԽԽՎ-ն առաջարկում է մեկ այլ պլան, որը ավելի նպաստավոր է, այդ դեպքում Ադրբեջանի ախորժակը բացվում է և նա շահագրգիռ չէ բանակցային այս ֆորմատին մասնակցելու:

Ըստ էության խախտվում էր Մինսկի խմբի բանակցությունների ֆորմատը և խախտվում էր Մինսկի խմբի բանակցությունների համանախագահների  մանդատները: Մինսկի խմբի համանախագահները տեր են կանգնել իրենց մանդատներին: Որովհետև այդ բանակցությունները խախտելու դեպքում մի շարք վտանգներ էին ծնվում, մինչև ռազմական գործողությունների վերսկսում»:

Լևոն Զուրաբյանը մասնավորապես ընդգծեց, որ քննարկումից առաջ Մինսկի խմբի համանախագահները արեցին շատ կոշտ հայտարարություն: Նրանք հասկացրին ԵԽԽՎ-ին, որ եթե այդ բանաձևը ընդունվի, խախտվում է բանակցությունների ֆորմատը:

Զուրաբյանը շարունակում է պնդել, որ Հայաստանը կշահի այն դեպքում, երբ ընդունի իր սխալները: Նա պատվիրակության անդամների աշխատանքը թերի է գնահատում:

Մանրամասները՝տեսանյութով քիչ անց:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ