10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարարը

Հայաստան իր եռօրյա (հունվարի 31-ից փետրվարի 2-ը) պաշտոնական այցն է սկսել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում տիկին Խիդաշելիին իր նստավայրում կընդունի ՀՀ նախագահը, այնուհետեւ Մայր Աթոռում վրացական պատվիրակությանն կհյուրընկալի Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նախատեսված է նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ:

Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունենում դիմավորման պաշտոնական արարողությունը, որից անմիջապես հետո կհաջորդի վրացական պատվիրակության եւ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության միջեւ ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների միջեւ 2016թ. ռազմական համագործակցության ծրագրի ստորագրմամբ:

ՀՀ եւ Վրաստանի պաշտպանության նախարարները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ