Հայաստանն աշխատում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Ստոլտենբերգի զեկույցը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հրապարակել է իր ամենամյա՝ 2015 թվականի զեկույցը, որում կան հիշատակումներ նաև Հայաստանի մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանն աշխատում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ՝ սեփական փորձառությամբ կիսվելու և համատեղ մասնագիտական վերապատրաստման նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:
Հիշատակվում է, թե ինչպես նախորդ տարի Ուժեղացված պաշտպանության կրթական ծրագրի շրջանակում սերբ սպաները հայ գործընկերներին խորհուրդներ են տվել հայ սպաների ռազմական և ակադեմիական կրթությունը միավորելու շուրջ: Նաև նշվում է, որ Հայաստանը հետաքրքրվածություն է ցուցաբերել ՄԱԿ-ի Համատեղ անվտանգության ծրագրի կիրառման վերաբերյալ: