28 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանն իրականացրել է իր աշխատանքային պարտավորությունները. Շարմազանով

‘’Բազմաթիվ առիթներով ասել եմ, հիմա եւս մեկ անգամ կրկնում եմ`”Հանրապետական” կուսակցությունն է որոշում` ով լինի կառավարության ղեկավար, ով չլինի, որովհետեւ “Հանրապետական” կուսակցությունն է ստացել  ժողովրդի վստահության քվեն եւ այսօր “Հանրապետական” կուսակցությունը վարչապետի փոփոխության հարց իր օրակարգում չունի’’,-այսօր անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ խորհրդարան էր եկել, այն դեպքում, երբ նա, ըստ մամուլի` իր շրջապատում հայտարարել էր, թե խորհրդարան կգա միայն վարչապետի փոփոխությունից հետո, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

‘’Ինչ վերաբերվում է պարոն Ծառուկյանի` ԱԺ այցելելուն, ապա նա իրականացրել է իր աշխատանքային պարտականությունները, եւ ես այստեղ ասելու բան չունեմ’’.-շարունակել է ՀՀԿ խոսնակը:

Հիշեցնենք, որ մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո երեկ առաջին անգամ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան էր եկել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ