16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայկական պատվիրակությունն ակտիվ աշխատանք է տարել

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձավ նախօրեին ԵԽԽՎ-ում քննարկված երկու հակահայկական զեկույցներին, որոնցից մեկը մերժվեց, մյուսն ընդունվեց։

Նա նշեց, որ երկու օր էր՝ կային նախանշաններ, որ այդպես էլ լինելու։
«Կար ցանկություն հավասարակշռություն պահելու»,- ասաց նա:

Խոսելով երկրորդ՝ ընդունված բանաձեւից, բանախոսն ասաց, որ թեեւ հայտարարվեց, որ  այդ զեկույցի նպատակը մարդասիրական է, սակայն այն շատ քաղաքականացված էր, և անհեթեթ բանաձև ստացվեց։

«Նախ պետք է հաշվի առնել, թե ԵԽԽՎ որ քաղաքական ուժերը ինչ կեցվածք որդեգրեցին, հիմնական սոցիալիստական խմբում էր, որ հայկական տեսակետի կողմնակից էին»,- ասաց նա։

Կիրո Մանոյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ակտիվ աշխատանք է տարել:

«Ասել, որ բավարար է եղել հայկական պատվիրակության աշխատանքը, չեմ կարող, որովհետև երկրորդ զեկույցի դեպքում չհասանք արդյունքի, բայց հայկական պատվիրակությունն աշխատել է ակտիվ, քան երբևէ»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ