Լյովան` “ժողովրդի թեկնածուին”

Այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողներ փորձեցին ԲՀԿ վարչության պատգամավոր Լյովա Խաչատրյանից մեկնաբանություններ ստանալ Պարույր Հայրիկյանի հետ կատարված մահափորձի վերաբերյալ:
-Ես չէի ուզենա այդ հարցի մասին փիլիսոփայել, քննությունը կպարզի:
-Իսկ ովքեր մեկնաբանել են, կնշանակի փիլիսոփայե՞լ են:
-Բնական է…
-Արդյո՞ք այս դեպքը ստվեր գցեց ընտրությունների վրա:
-Ես չգիտեմ, ստվեր գցեց, թե կենսամակարդակը բարձրացրեց, դա քննությունը ցույց կտա:
-ԲՀԿ որոշ ներկայացուցիչներ հայտարարել են, որ սատարելու են Սերժ Սարգսյանին, սակայն ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի սատարելու ոչ մեկին: Դուք որոշե՞լ եք արդեն Ձեր քայլերը:
-Ես ժողովրդի թեկնածուին եմ ընտրելու:
-Բայց “ժողովրդի թեկնածու” անուն-ազգանունով թեկնածու չունենք:
-Ժողովրդի թեկնածուն նա է, որի կողմը կլինի մեծամասնությունը` գնալով, ընտրելով-չընտրելով, հեչ անելով:
-Մեծամասնությունն արդեն պարզ է, որ ընտրելու է Սերժ Սարգսյանին: Դո՞ւք էլ եք ընտրելու Սերժ Սարգսյանին:
-Թե մեծամասնությունն ում կողքին է, կերեւա ընտրության օրը, ես էլ կլինեմ այդ շարքում: