14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

‘Հայրիկյանը առեւտուր արեց

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը խորհրդակցում է իրավաբանների հետ` կարող է դիմել Սահմանադրական դատարան, թե ոչ: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց թեկնածուն:

Նշենք, որ նա նախօրեին հայտարարել էր, որ Հայրիկյանը եթե չդիմի` քվեարկության օրը չհետաձգելու, ինքն է գնալու այդ քայլին: “Կարծես օրենքով կարող է դիմել այն թեկնածուն, ում հետ կատարվել է միջադեպը, այսինքն` ում համար անհաղթահարելի խոչընդոտ է ստեղծվել”,-ասաց Սեդրակյանը:

Իսկ Հայրիկյանի ՍԴ չդիմելու հանգամանքը էպոսագետ թեկնածուն բնութագրում է մեկ պարզ նախադասությամբ` “առեւտուր իշխանությունների հետ”:

Ի դեպ, Սեդրակյանը անդրադարձավ օրերս հրապարակված Իգոր Մուրադյանի հոդվածին, որտեղ Մուրադյանը նշել էր, որ Հայրիկյանը պայմանավորվածություն ունի եւ ընտրություններից հետո նշանակվելու է եվրաինտեգրացման նախարար եւ ՆԱՏՕ-ի դեսպան: 

“Հիմա Հայրիկյանի պահանջները երեւի մեծացել են: Նրան մնում է կամ հաստատել կամ հերքել Մուրադյանի ասածները”,-եզրափակեց Վարդան Սեդրակյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ