«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Նելլին ազատ է արձակվել
Րոպեներ առաջ Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով կալանավորված Նելլի Մինասյանը ազատ է արձակվել:
Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նելլի Մինասյանի կալանքի ժամկետը չի երկարացվել: Ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ այսօր նույն գործով ազատէ արձակվել նաև այս գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: