ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Գումրի-Բավրա, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր, Գումրի-Վանաձոր, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ալավերդի, Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Մեղրի-Կապան, Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները:
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: