02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանսիայի զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղարին

Հունվարի 23-ին արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար Աննիկ Ժիրարդենին։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց բարեկամ Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում առանձնաշնորհյալ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը: Այս առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորեց պարբերական բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Աննիկ Ժիրարդենը շեշտեց, որ Ֆրանսիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության ամրապնդումը և ընդլայնումը բոլոր ոլորտներում, այդ թվում` որպես ֆրանկոֆոն ընտանիքի ամենաակտիվ անդամներից։

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ արվեց տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության խորացման հարցերին, միջխորհրդարանական կապերի, ապակենտրոնացված համագործակցության, կրթության ոլորտում փոխգործակցության զարգացմանը։

Զրուցակիցներն անդրադարձան անցյալ հոկտեմբերին Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանի արդյունքներին։ Տիկին Ժիրարդենը բարձր գնահատեց Հայաստանի դերակատարությունը ՖՄԿ շրջանակներում։ Քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի շրջանակներում բազմակողմ փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Առևտրատնտեսական կապերի խորացման համատեքստում կարևորվեց ֆրանսիական ընկերությունների արդյունավետ գործունեությունը Հայաստանում, ֆրանսիական ներդրումների խթանումը և համապատասխան բարենպաստ պայմանների կատարելագործումը։

Այդ առումով նախարար Նալբանդյանն արժևորեց Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակա­լության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին։

Անդրադարձ արվեց միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանը, կարևորվեց դրանց խորհրդարանական վեհաժողովներում փոխգործակցության զարգացումը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ