27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարածաշրջանային լարվածությանը խթանում են մի քանի գործոններ. Ա. Պապյան

“Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար, քաղաքագետ, Կանադայում ՀՀ նախկին եւ լիազոր դեսպան Արա Պապյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակվում է լարված մնալ, ինչին խթանում են մի քանի գործոններ:

Առաջին հերթին, ըստ Արա Պապյանի, Թուրքիայում տիրող հակահայկական տրամադրություններն են, որոնք ինչպես նշեց բանախոը, կապված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: “Թուրքիայում կարծում են, որ Հայաստանը լուրջ պահանջներ է նեկայացնելու”,-նշեց նա:

Կարեւոր գործոն է նաեւ մյուս հարեւան պետությունում` Իրանում, հունիսի 14-ին սպասվելիք նախագահական ընտրությունները: Բանախոսն ընդգծում է այն փաստը, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին  բախումներ են տեղի ունեցել, որոնք կարող են կրկնվել: 

Եվս մեկ կարեւոր գործոն է շարունակում մնալ սիրիական ճգնաժամը: Խոսելով ադրբեջանական Իսմայիլիում տեղի ունեցող բախումներից` քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը հնարավոր է ներքին խնդիրներից հասարակությանը շեղելու համար կարող է ռազմական գործողությունների:

Արա Պապյանն անդրադարձ կատարեց նաեւ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձին: Նա նշեց, որ ելնելով իր մեծ ռազմական փորձից` կարող է ասել, որ որեւէ լուրջ կազմակերպություն մահափորձ չէր անի նագանով: Սակայն ոստիկանությունը փաստում է, որ Հայրիկյանի վրա կրակել են  նագանից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ