26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քոքոբելյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողություն մաղթեց

 ‘’Ազատ դեմոկրատներ’’  կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը մեկնաբանել է ԱԺ ”Ժառանգություն” խմբակցությունից դուրս գալու իր որոշումը, որի մասին այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ի պատասխան Henaran.am-ի հարցին, Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ որոշումը կայացվել է ի կատարումն հոկտեմբերի 22-ին կայացված իրենց հայտարարության:

“’Սա կապ չունի ընտրությունների հետ, ես ուղղակի մեր հայտարարությանը օրինական ուժ տվեցի: Ձեւական բնույթ էր կրում ”Ժառանգություն” խմբակցությունում իմ ներկայությունը, դե ֆակտո ես խմբակցությունը չէի ներկայացնում: Այդ մասին ես հայտարարություն արել էի’’,-նշեց Խաչատուր Քոքոբելյանը, որն այսուհետ հանդես կգա որպես ‘’Ազատ դեմոկրատներ’’-ը  ներկայացնող անկախ պատգամավոր:

Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ չի տա որեւէ այլ մեկնաբանություն, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր քարոզարշավի մեջ է. ‘’Իրեն հաջողություն եմ մաղթում եւ որեւէ այլ մեկնաբանություն չեմ անում’’:

Ինչ վերաբերվում է ‘’Ժառանգություն’’  խմբակցության մեկ այլ` “Ազատ դեմոկրատների’’ պատգամավորի` Ալեքսանդր Արզումանյանին, ապա օրենքը նրան հնարավորություն չի տալիս դուրս գալ խմբակցությունից: ‘’Օրենքը թույլ չի տալիս ԱԺ ֆրակցիաներում ընդգրկված պատգամավորներին, որոնք առաջին եռյակում չեն եղել, դուրս գալ ֆրակցիայից’’,-այս կապակցությամբ նշեց Խաչատուր Քոքոբելյանը` հավելելով, որ հայտնի իրադարձություններից հետո ինքը եւ պարոն Արզումանյանը ներկայացնում  են ‘’Ազատ դեմոկրատներ’’-ը:

Խաչատուր Քոքոբելյանը հավելեց, որ “Ժառանգություն” խմբակցությունից դուրս գալը իրեն չի խանգարի իր գործառույթներն իրականացնել խորհրդարանական բարեկամական խմբերում որպես ազատ պատգամավոր:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ