29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժամանակակից մարդու ամենամեծ ճգնաժամը սիրո ճգնաժամն է. Տեր Նշան

Ժամանակակից մարդու ամենամեծ ճգնաժամը սիրո ճգնաժամն է: Խոսելով Սուրբ Սարգիս տոնի մասին` Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱՀԹ Նոր Նորքի Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Ալավերդյանը:

«Աստծո մեծագույն սիրո ներմուծումը մեր կյանք մի տեսակ մեծագույն պահանջարկ ունի: Սրան է պայմանավորված, որ հասարակության ամենատարբեր խավերը, Սուրբ Սարգսի իմաստը տարբեր կերպ մեկնաբանելով, փորձում են նաև կենցաղավարության մեջ իրոք որպես տոն բերել: Եվ քանի որ զինվորական է Սուրբ Սարգիսը և իր հետ նահատակված 14 նահատակներին կարող ենք ասոցացնել մեր երիտասարդ զինվորներ հետ, որոնք պատրաստ են գաղափարի համար կայնք տալ, ուրիշի համար նահատակության են պատրաստ: Այս միտքը նաև Քրիստոս է ասում, որ ամենամեծ նահատակությունը սեփական անձը նահատակել կարողանալն է»,- նշեց Տեր Հայրը:

Տեր Նշանը մեկնաբանեց, որ երիտասարդների մոտ այս տոնը միշտ էլ այլ մեկնաբանություն է ունեցել: «Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնին նշում է ոչ միայն երիտասարդների սիրո Բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, այլ նաև սիրո բարեխոսության տոնն առհասարակ: Եվ շաշտադրել, որ Սուրբ Սարգիսը միայն երիտասարդների տոնն է, սխալ է, քանի որ սա առհասարակ սիրո բարեխոսության տոն է»:

Տեր Հայրը շեշտեց նաև, որ Սուրբ Սարգսին աղաբլիթ ուտելու մեջ գուշակային ու սատանայապաշտական տարրեր կան: Ըստ հոգևորականի` պետք է շեշտադրել ոչ թե աղի բլիթ ուտելու և երազում երկրպագուին տեսնելու գաղափարը, այլ Աստծուց սիրո բարախեսությունը խնդրելու գաղափարը:

Նշենք, որ տոնի հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ