18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքացին ահազանգել է, որ իրեն առևանգել են գերեզմանատան ճանապարհին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Հ.Մնացականյանը 2016 թվականի հունվարի 16-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 15-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի՝ գերեզմանատուն տանող ճանապարհահատվածում  երկու անձինք գումարային պարտքի հարցի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ,  ապա  իր կամքին հակառակ  նստեցրել են իրենց ավտոմեքենան և առևանգել։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հունվարի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  131-րդ  հոդվածի  2-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է  նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ