01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Դանակահարություն Երևանում. հարուցվել է քրեական գործ

2016թ. հունվարի 21-ին՝ ժամը 01.25-ին, Երևանի Մ.Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «աջ զստային շրջանի կտրած-ծակած, թափանցող վիրավորում ձախից` բարակ աղու և միջընդերքի վնասումով, վերանրակային շրջանի, կրծքավանդակի և սրունքի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գ.Սաթումյանը: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գ.Սաթումյանը հիշյալ վնասվածքներն ստացել է նույն օրը՝ ժամը 00.40-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում, դանակահարվելու հետևանքով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք ականատես վկաներ, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ