Միայն ինքն է հավատում, որ հացադուլ է անում
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը մեկնաբանել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը:
”ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հայտարարել է, որ կշարունակի հացադուլը, եթե նույնիսկ ընտրությունները հետաձգվեն՝ հաշվի չառնելով իր առողջությանը վնասելու հանգամանքը:
Իհարկե կշարունակի, քանի որ միայն ինքն է հավատում, որ հացադուլ է անում: Տասը չէ, քսան օր էլ կարելի է շարունակել այդպիսի հացադուլ անել (տարբեր տեսակի հեղուկ սնունդ ընդունելով):
Իսկ իրական հացադուլները գտնվում են Կարմիր Խաչի հսկողության տակ, նախապես նրանց դիմելուց հետո:
Հ. Գ. Մենք ավելի գրագետ հացադուլների կատարումներ ենք տեսել: Ինչ էլ անես՝ Րաֆֆիին չես հասնի”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավագյանը: