23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե մարդիկ ունեն հուշեր այդ շենքի հետ կապված, ուրեմն դա հուշարձան է.ճարտարապետ

«Եթե մարդիկ ունեն հուշեր այդ շենքի հետ կապված, ուրեմն դա հուշարձան է»,-այսօր՝ հունվարի 21-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

«Մեր այսօրվա քաղաքաշինությունը չի համապատասխանում արդի հասարակության, արդի պետության պահանջներին, և բնորոշ է ավելի շատ միապետական համակարգին»,- պարզաբանեց ճարտարապետը:

Նրա խոսքերով՝ ժամանակակից երկրներում պահպանել-չպահպանել բանավեճը վաղուց վերջացել է: Նա համարում է, որ քաղաքաշինությունը պետք է միջավայրային լինի. «Ես ուզում եմ ինչ-որ մեկը օբյեկտիվ չափորոշիչներ հնչեցնի՝ որն է այդ չափորոշիչը, ինչը կարող ենք համարել պատմական հուշարձան, ինչը չենք կարող: Եթե մարդիկ համարում են, որ այդ փոքր կառույցի հետ կան հուշեր, դա արդյոք չի նշանակո՞ւմ, որ այն արդեն հուշարձան է, ի՞նչ բան է պատմական հուշարձան: Եվ այդ մոտեցումը, որ ունենք ինչ-որ գլխավոր բաներ, դա եւս շատ հնացած է: Գլխավոր հրապարակ, գլխավոր շենք, նման բան չկա, ամեն ինչն էլ գլխավոր է, եւ շատ կարեւոր: Օրինակ՝ ինչո՞վ է Օպերան ավելի կարեւոր, քան Փակ շուկան, եթե ինչ-որ մեկը օբյեկտիվ, գիտական մակարդակով բացատրի, ես շնորհակալ կլինեմ, բայց մինչեւ օրս նման բան երբեւիցե չի հնչել»,-ընդգծեց ճարտարապետը:

Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ  Լեւոն Իգիթյանն իր խոսքում դիտողություն արեց նախորդ բանախոսին  նշելով, որ բոլորին հայտնի է Փակ Շուկայի եւ Օպերայի տարբերությունը: Դա այն է, որ  առաջինում առեւտուր են անում, երկրորդում՝ երգում են:

«Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ մեր ժողովրդի համար: Մենք այդքան հոգեպես եւ հոգեւոր տեսակետից աղքատ չենք, сарай-ի համար աղմուկ չեն հանում»,- եզրափակեց Իգիթյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ