Անդրիաս Ղուկասյանը անկախ ընտրությունների օրից կշարունակի հացադուլը /վիդեո/
”Ես ի սկզբանե չեմ մասնակցել քարոզարշավին, իմ հացադուլը շարունակելու եմ անկախ նրանից քվեարկության օրը կհետաձգվի, թե ոչ: Իմ պահանջը դրա հետ կապ չունի: Հացադուլս շարունակվելու է մինչև ընտրությունների ավարտը”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ”Ռադիոհայ” ՍՊԸ տնօրեն Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 13-րդ օրն է, որ հացադուլ է անում:
Նրա խոսքով` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայիկյանի դեմ կատարված մահափորձը ցույց է տալիս, որ ընտրությունները շինծու են լինելու, իսկ երկրում առկա է անվստահության մթնոլորտ:
Հարցին, թե քաղաքական հայտնի գործիչներից վերջին օրերին ով է այցելել Ղուկասյանին, պատասխանեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետո ոչ ոք չի այցելել: Իսկ կա մեկը, ով Ղուկասյանը կուզեր, որ այցելեր իրեն, նախագահի թեկնածուն ասաց. ”Ոչ, ես դրա համար չեմ անում հացադուլ, որ ինձ այցելեն և իրենց զորակցությունը հայտնեն”:
Մեկնաբանելով այն խոսակցությունները, որ Ղուկասյանն իրականում հացադուլ չի անում, քանի որ աշխույժ ու կայտառ տեսք ունի` թեկնածուն ասաց. ”Ես իսկապես հացադուլ անում եմ”:
Ղուկասյանը նաև նշեց, որ ինքը թիկնապահների կարիք չունի, սակայն ԳԱԱ-ի դիմաց մշտապես ոստիկաններ կան, ովքեր ապահովում են իր անվտանգությունը:
Մանրամասները` տեսանյութում: