Մարտուն Գրիգորյանի ճոխ ծնունդն ու Գյումրու սոված առյուծները. Ժողովուրդ
«Երեկ բրիտանական հռչակավոր Daily Mail պարբերականն անդրադարձել է Գյումրու գազանանոցին՝ նշելով այստեղ պահվող կենդանիների սարսափելի վիճակի մասին:
«Հայտնի է, որ կուշտ ու ապահով Արևմուտքում կենդանիները հաճախ շատ ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան մարդիկ:
Ի դեպ ասում են երկու օր առաջ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Երևանից ժամանած հյուրերի հետ ճոխ քեֆ է արել տեղի ռեստորաններից մեկում, նշելով իր ծննդյան տարեդարձը, ինչին հանրապետական մամուլը բավական լայնորեն անդրադարձավ:
Չի բացառվում, որ եթե Դեյլի Մեյլի հոդվածը մի օր շուտ լույս տեսներ, սնունդի մնացորդները կարող է ուղարկվեին սոված կենդանիներին:
Հ.Գ. Զարմանալի է, որ Դեյլի Մեյլը պատգամավորի ծնունդի նման իրադարձությունը թողած ընկել է կենդանիների հետևից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: