Արամ Հարությունյանը չի ընդունում Հայրիկյանի այդ քայլը
Քարոզարշավը բաժանում եմ երկու փուլի`մինչ մահափորձը և դրանից հետո: Մինչ մահափորձը իշխանություններին մեղադրում էին նրանում, որ ընտրություններում ամեն ինչ պարզ է, իսկ մահափորձից հետո իրավիճակը փոխվեց և հայտնվեց վիրտուալ թշնամի, ում բոլորը քննադատում և քարկոծում են:
Այս մասին նշեց նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
“Մահափորձի հետ կապված ես չեմ կասկածում Անդրեաս Ղուկասյանին, Արման Մելիքյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին: Այստեղ ես կկանգնեմ:
“Հիմա հայրենասիրության ադրենալինը բարձրացավ: Ես համոզված էլ լինեմ, որ հաղթելու եմ, իմ թեկնածությունը կհանեմ: Եթե ընտրություններն ամսի 18-ին են լինելու, ես դուրս եմ գալու 8-ին, իսկ եթե հետաձգվի,ապա կհանեմ նոր ժամկետից 10 օր առաջ”,-վստահեցրեց թեկնածուն:
Արամ Հարությունյանի համար ընդունելի չէ Պարույր Հայրիկյանի կողմից այժմ կարծիք հայտնելը. Ինձ համար անհասկանալի է այն մոտեցումը, թե ռուսական կողմից է հնարավոր այս միջադեպը: Ըստ իս` նա չպետք է կարծիք հայտներ այժմ, և քննիչները չպետք է թույլ տային իրեն խոսել այդ առիթով:
“Եկող շաբաթ իշխանությունների սոցիոլոգ Ադիբեկյանը մի հարցում կանի և կստացվի, որ ձայների բաշխումը փոխվել է: Նա պատահական մարդ չի, այլ սցենարի մաս”,-հայտարարեց թեկնածուն:
“Այս իրավիճակում կորցնում է պետությունը, իսկ օգտվում են իշխանությունները: Ցանկացած կրակոց պետության դեմ է, դրանից ով կշահի, դա այլ հարց է”,-ասաց նա: