Ո՞վ է Հայրիկյանի
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի Տպագրիչների 9 հասցեում գտնվող բնակարանում այսօր առավոտյան` Henaran.am-ի այցելության պահին, վերջինիս կնոջ քույրն էր: Կարինե Ստեփանյանը պատմեց, որ պատրաստվում է հիվանդանոց գնալ, ուստի ճեպազրույց ունեցանք հենց շքամուտքում:
Տիկին Կարինեի խոսքով` եթե չլինեին հարեւանները, գուցեւ Հայրիկյանը կենդանի չմնար: Հայրիկյանի օգնության կանչերի ժամանակ, ըստ տիկին Կարինեի` “այդ տականքը փախել է”:
Մեր զրուցակիցը չմանրամասնեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել Հայրիկյանի եւ հարեւաններից մեկի միջեւ, որին նախագահի թեկնածուն Արտակ Ալեքսանյանի հետ հարցազրույցում “այլանդակություն”որակեց` նշելով, որ նրա մասին կխոսի իրավապահներ հետ:
Տիկին Կարինեն միայն նշեց, որ հարեւանը 40-ին մոտ տղամարդ է, ճանաչված դեմք չէ: “Հիմա էլ այս շենքում չի ապրում, տունը վարձով է տվել: Ավել բան չեմ կարող ասել, թող Հայրիկյանը պատմի”,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, նկատենք, որ ոստիկանության աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են սահմանել Հայրիկյանի շենքի առաջ: Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ հունվարի 30-ին երեկոյան մահափորձ է կատարվել: