17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը կշարունակվեն նաև 2016 թվականին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի և  մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից 2016 թվականին ևս կշարունակվեն սիրիահայ ընտանիքների աջակցության ծրագրերը: 2015 թվականին քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 սիրիահայ կարիքավոր ընտանիքի, նրանցից 72-ին` «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում: Մայրաքաղաքում բնակվող սիրիահայ ավելի քան 160 ընտանիք  ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Մշտական ուշադրության ներքո են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև դպրոցահասակ ավելի քան 700 սիրիահայ երեխաները: Փոքրիկներն ու պատանիներն ակտիվորեն ներգրավվում են կրթամշակութային տարբեր միջոցառումներում:

Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը ևս պարբերաբար աջակցում են երևանաբնակ սիրիահայ ընտանիքներին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ