17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի Սենատի փոխնախագահի հետ

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել չեխ գործընկերոջը` Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:

Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի Սենատի հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, կարեւորվել են փոխայցելությունները եւ գործնական սերտ շփումները: Չեխիայի Սենատի փոխնախագահն ընդգծել է Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Կողմերը նշել են, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չեխիայի եւ Սլովակիայի 1993 թվականի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի նախ եւ առաջ Ադրբեջանի համար: «Արցախի ժողովուրդը նույնքան իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, որքան ցանկացած այլ քաղաքակիրթ երկրի ժողովուրդ»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Կողմերը կարեւորել են ՀՀ-Եվրամիություն քաղաքական երկխոսության շարունակականությունը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը Զդենեկ Շկրոմախին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ