12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Գալուստ Գրիգորիչ-Մարգարիտ Եսայան զույգի պարը դարձել Է խնջույքի ամենադիտարժան հատվածը. Հրապարակ

«Կիրակի «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունն Ապարանում տոնել է «Հին տոմարով Նոր տարին», որը միության պատվավոր նախագահ, քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի իդեան է։

Անցած տարի, Գյումրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով, այս միջոցառումը չնշվեց։ Այս տարի տոնահանդեսին մասնակցել է անգամ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, խորհրդարանականներ, մարզպետներ, բացառությամբ Տավուշի, որի տունն օրերս թալանել էին։ Գալուստ Գրիգորիչ-Մարգարիտ Եսայան զույգի պարը դարձել Է խնջույքի ամենադիտարժան հատվածը։

Իսկ ավանդական խարույկը վառել Է «խաչի քավոր» Վահրամ Բաղդասարյանը։ Տոնահանդեսի ընթացքում մարզերը ներկայացրել են ոչ միայն իրենց ավանդական ուտեստները, այլ նաեւ ավանդույթները, երաժշտությունը։ Ամենաակտիվը եղել Է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ