29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քանդելուն պետք է վերջ տալ. մտավորականը զայրացած է

«Քանդեցիք Երիտասարդական պալատը, ոչ մի բան տեղում չկա, քանդեցիք «Սեւան» հյուրանոցը, ի՞նչ կառուցվեց տեղում ոչինչ, ապագան էլ չի երեւում: Քանդեցինք հրապարակի աննման հուշարձանը, այդ շքեղ պատվանդանը քանդելուց ի՞նչ եղավ: Այս քանդելուն պետք է վերջ տալ՝ դա բոլորս պետք է ասենք: Վերջ տվեք քանդելուն, բավական է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Գասպարյանը զայրացած է ու նրան զայրացնողը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու որոշումն է:

«Զվարթնոցը» վերջին շրջանի ճարտարապետական կոթողներից է, որը լրացնում է Հայաստանի դիմագիծը: Ինչո՞ւ եք քանդում, նորը կառուցեք: Կտրականապես դեմ եմ քանդելուն եւ մեծ շարժում պետք է ստեղծել քանդելու դեմ»,-նկատեց գրականագետը:

Նա նկատեց, որ այսօր մետրոպոլիտենի արդեն 32 կայարան պետք է ունենայինք, եթե աշխատանքները ժամանակին իրականացվեին. «Աջափնյակի գիծն արդեն պատրաստ էր, բայց հույսը կտրվեց, դա էլ չի կառուցվի: Այսպես չի կարելի: Խոսում ենք Եվրոպայի «մայրամուտի» մասին, բայց «մայրամուտն» իրականում մեզ է վերաբերում: Մենք ճահճի մեջ ենք»,-եզրափակեց Դավիթ Գասպարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ