Բագրատյանն առաջարկեց հարցն ուղղել երկրորդին /վիդեո/
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հիվանդասենյակում, ում վրա երեկ ուշ երեկոյան մահափորձ է իրականացվել, խաչվել են Հայաստանի երկու` գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ճանապարհները:
Նախկինն, ինչպես հայտնի է, անխնա քննադատում է գործողի տնտեսական քաղաքականությունը եւ ոչ միանշանակ է վերաբերվում նրան:
Այսօր Ազատության հրապարակում նախկին վարչապետ , ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հավաքի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե հաշվի առնելով գործող վարչապետի հանդեպ իր վերաբերմունքը, ինչպե՞ս ստացվեց, որ Հրանտ Բագրատյանն ու Տիգրան Սարգսյանը Պարույր Հայրիկյանին այցելեցին նույն ժամին:
Հրանտ Բագրատյանն ուշագրավ պատասխան տվեց.”Ես մտել եմ ներս, Հայրիկյանին բարեւել եմ, մի րոպե հետո նա է եկել, հարցը պետք է ուղղել նրան, ով երկրորդն է եկել”:
Լուսանկարը` emedia.am-ի