Էդ էր մնացել` գան մեր շտաբում նստեն. Բագրատյանին կպաշտպանի Երվանդը
ՀՀ նապագահի թեկնածու, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը չի օգտվի ոստիկանության առաջարկից` նախագահի թեկնածուների անվտանգությունն ապահովելու նպատակով տրամադրել ուղեկցող ծառայողներ: Այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանդիպմանը այս մասին հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
”Ոչ, չեմ օգտվի, Էդ էր մնացել` գան մեր շտաբում իրենք նստեն:Թող հետեւեն դրսից, ես չեմ ուզում` գան մեր շտաբում նստեն: Ես արդեն չգիտեմ` թիկնապահներից խուսանավել, թե ումից”,-հայտարարեց թեկնածուն:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ որպես ՀՀ նախկին վարչապետ, իրեն ”թիկնապահ հասնում է”, սակայն ինքը երեբք չի օգտվել թիկնապահների ծառայություններից: Միեւնույն ժամանակ Հրանտ Բագրատյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ` վերջին երեք-չորս օրերին իր նախկին թիկնազորի աշխատակիցներից մեկն իրեն ուղեկցում է:
Լրագրողները հետաքրքրվեցին, գուցե սպառնալիքներ են եղել կամ թեկնածուն ինչ-որ կանխազգացում ուներ:”Երվանդը զանգեց, ասաց` խառը ժամանակներ են, անընդհատ ասում էր, դեռ դեկտեմբերին էր ասում, որ գա: Երեք -չորս օր առաջ ասաց` դե վերջապես գիշերը մինչեւ երկուսը մնում եք, չեղավ, անպայման պիտի գամ, ինքը եկել է: Ես էլ ասացի, հա, արի, Երվանդ ջան”,-մանրամասնեց Հրանտ Բագրատյանը: