06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԳ նախարարն ընդունեց Ճապոնիայի ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Փետրվարի 1-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՃապոնիայիԱԳՆ Եվրոպական բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ դեսպան ՏակեշիՀիկիհարային:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 2012 թ. հայ-ճապոնականհարաբերությունները նշանավորվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Ճապոնիակատարած պաշտոնական այցելությամբ, որի ընթացքում ՀՀ Նախագահի և Ճապոնիայիվարչապետի երկու երկրների միջև բարեկամության և համագործակցությանհետագա խորացման մասին համատեղ հայտարարությունը, ձեռք բերվածպայմանավորվածությունները նոր հեռանկարներ բացեցին փոխգործակցությանամրապնդման և ընդլայնման համար: ԱԳ նախարարն գոհունակությամբ ասաց, որ չնայած երկրների միջև եղածհեռավորությանը, հայ-ճապոնական փոխշահավետ համագործակցությունը տարեցտարիէլ ավելի է ընդլայնվում և խորանում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալությունհայտնեց անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման նպատակով Ճապոնիայիկողմից ցուցաբերված տեխնիկական և ֆինանսական աջակցության համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ԱԳՆ-երի միջև պարբերականխորհրդատվությունների կազմակերպման, միջազգային կազմակերպություններիշրջանակներում համագործակցության սերտացման, առևտրատնտեսականփոխգործակցության խթանման և մշակութային կապերի զարգացմանն առնչվողհարցերին։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի միշարք խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմանուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվողջանքերը։ Այս ենթատեքստում դեսպան Հիկիհարան վերահաստատեց, որ Ճապոնիանաջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին ուղղված հիմնախնդրիբացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի երեք հայտնիսկզբունքների հիման վրա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ