30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոշոր հրդեհ՝ Ֆլեշ ՍՊԸ-ի բազայում /ֆոտո/

Հունվարի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԱԻԱԽ-ն, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք:

Հայտարարել է հրդեհի բարդության «3-րդ աստիճան»:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի թիվ 42 հասցեում գտնվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող ՎՔՆ բազայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.47-ին, մարվել` 13.51-ին:

Ամբողջությամբ այրվել է 1 ռեզերվուար՝ մոտ 700 տ. տարողությամբ պահեսատվորած բենզինով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ