27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թիրախը Բագրատյանն է /վիդեո/

Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց ”Ազատություն” կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հանդիպումն իր համախոհների հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Սոս Գիմիշյանը, Մարինե Պետրոսյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Տիգրան Պասկևիչյանը:

Նշենք, որ յուրաքանչյուր ամսի մեկին Բագրատյանը հանդիպում է իր համախոհների հետ:Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձով պայմանավորված, թեեւ թեկնածուն քարոզարշավ չի արել այսօր, բայց այս հանդիպումը չի հետաձգել:

 Հրանտ Բագրատյանն իշխանություններից պահանջում է` “բռնել հանցագործին”, որպեսզի շահարկումներից զերծ մնանք:Նրա խոսքով, իշխանությունները պարտավոր են երկու շաբաթով հետաձգել նախագահական ընտրությունները և երկու շաբաթ անց ներկայացնել հանցագործության հեղինակին: ”Պարտադիր եմ համարում, որ ընտրություները հետաձգվեն, և նկատում եմ, որ իշխանությունները այս ցանկությունը չունեն”,-շեշտեց նա:

Բագրատյանն ասաց, որ չի հասկանա, եթե այս ցանկությունը չլինի նաև մյուսների մոտ: ՀԱԿ խմբակցության պատգամավոր թեկնածուն կարևորեց այս հանգամանքը և շեշտեց, որ տեղի ունեցածը ինչ-որ մեկի կողմից կազմակերպված է:Թեկնածուն նկատեց նաեւ, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են տեղի ունեցածի սլաքներն ուղղել ընդդիմությանը գուցե արդեն ”գոյություն չունեցող ընդդիմությանը եւ ասաց, որ այդ բառն օրինակ, գյուղերում հեռուստատեսությամբ լսելով`կմտածեն.”Ով է ընդդիմություն` Բագրատյանը եւ սկսվում է, չէ…Ավելի լավ է բռնեք”:

”Ես այն կարծիքին եմ, որ պարտադիր չէ, մտածել, որ իշխանությունները այստեղ մասնակցություն չունեն: Մենք լավ տեսնում ենք դինամիկան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս դինամիկան հօգուտ իշխանության չէ”:

Բագրատյանը հայտարարեց, որ ընդդիմություն լինելու և իշխանությանը քննադատելու հիմնական բեռն ընկած է իր ուսերին: Նա նկատեց, որ իշխանությունը մտավախություն ունի, որ անգամ երկրորդ փուլ չի կարող անցնել ու շեշտեց. ”Առանց փողի չեն կարողանում ընտրվել”: 

Բագրատյանն ասաց, որ նախագահի յոթ թեկնածուները  իրենց գործը թողած` հիշատակում են նաեւ իրեն, փաստորեն, թիրախը ինքն է` ”Ձեր խոնարհ ծառան”: Թեկնածուի խոսքով` ստեղծված պայմաններում ֆորսմաժոր մտցնելը չպետք է թույլ չտալ:

Բագրատյանն ասաց, որ եթե ընտրությունները սահմանված կարգով չհետաձգվեն, ինկը կասկսի մտածել.”Ասում էին, թե հանգիստ ընտրություններ են սպասվում, ուրեմն, հենց մի փոքր վտանգ են տեսնում` կխփեն էլ, կջարդեն էլ, կոչնչացնեն էլ…”:

Նրա խոսքով, երկու շաբաթից մարտի 1-2-ն է, եւ իշխանությունները չեն ուզում, որ այդ համընկնումը լինի: Բագրատյանն ասաց, որ տեղի ունեցածի վերաբերյալ 4-5 վարկած կարող է լինել, որոնք սակայն չի ուզում բարձրաձայնել, որովհետեւ չի եկել այստեղ .”խառնակչությամբ զբաղվելու”:

Henaran.am-ի հարցին, թե այնուամենայինիվ, արտաքին, թե ներքին ուժերի ձեռագիրն է կատարվածում երեւում, Բագրատյանը պատասխանեց. “Իմ կարծիքով` սա ներքին խնդիր է”: Նա եզրափակելով` ասաց, որ շարունակելու է  պայքարը նույն ոգով, ”Հիմնական ընդդիմությունը մենք ենք, եթե էլի կա, ուրախ կլինենք”,-ասաց նա եւ հավելեց, որ իր խնդիրն է ցույց տալ ”իշխանության մերկությունը”: 

Նշենք, որ հրանտ Բագրատյանը նախատեսում է փետրվարի տասնհինգին Ազատության հրապարակից երթ կազմակերպել, սակայն իրադարձությունների նման անկանխատեսելի զարգացման պարագայում ակնկալում է, որ այդ երթն այդ օրը չի կայանա`նախագահական ընտրությունները կհետաձգվեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ