ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դատապարտում է նախագահի թեկնածուի դեմ մահափորձը
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը դատապարտում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը, որը տեղի է ունեցել երեկ Երևանում:
“Ես ցնցված և վշտացած եմ այս ականավոր քաղաքական գործչի և նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձով: Խիստ դատապարտում եմ բռնության այս դրսևորումը, որը տեղի ունեցավ Հայաստանի համար այդքան վճռորոշ ժամանակահատվածում` նախագահական ընտրություններին ընդառաջ: Հավատացած եմ, որ բոլոր քայլերը կձեռնարկվեն, որպեսզի կատարվի այս միջադեպի անհապաղ հետաքննություն և հույս եմ հայտնում, որ այս դեպքը ստվեր չի գցի Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների գործընթացի վրա”,- նշեց դեսպան Սորոկինը: